Հայաստանի ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում նահատակվածների շիրիմներին. Աբրահամյան
Քաղաքական
20:06 20/09/2025
Հայաստան

Հայաստանի ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում նահատակվածների շիրիմներին. Աբրահամյան

«Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիայի ու օկուպացման վերաբերյալ պաշտոնական/քարոզչական նյութերի տարափ է տեղացնում, որի հիմքում, այս կամ այլ կերպ ուրվագծվում է «ագրեսոր Հայաստանի» դերն ու պատասխանատվությունը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, մինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում Հայաստանի ու Արցախի պաշտպանության ժամանակ նահատակվածների շիրիմներին, Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության գիծը շարունակում է:

«Կարևոր չէ, թե ինչ կոնցեպտ կամ գաղափարախոսություն է հռչակում սրանց կառավարությունը, մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իշխող ռեժիմի շարունակական զիջումների, աղերսումների և բանակը չկարևորելու պայմաններում, Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում նահատակվածների շիրիմներին. Աբրահամյան