Նեռվերս կերան մի տարի. Փաշինյանը՝ Ջուլֆալակյանի ու նրա հոր մասին
Քաղաքական
13:59 20/09/2025
Հայաստան

Նեռվերս կերան մի տարի. Փաշինյանը՝ Ջուլֆալակյանի ու նրա հոր մասին

Հնարավո՞ր է մի հաղորդագրությունն էլ Փաշինյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ուղարկի ու աշխատանքից ազատի։ Համաժողովին հաջորդած ճեպազրույցում լրագրողը հարցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։

Վերջինն արդարացավ, չի եղել մի դեպք, երբ միջամտել է սպորտային որևէ հարցի։

«Ընդհակառակը եղել են դեպքեր, երբ ինձ փորձել են ներքաշել այդ խոսակցությունների մեջ։ Մեր խմբակցությունում մի պատգամավոր կար, ուզում էր ընդգրկվել հավաքականի կազմ։ Վեց ամիս ընկած էին հետևիցս ինքն ու հայրը։ Մենք հավաքականը, հավաքական... Կար... Ինքը, ինքը, որ Արթուր Ալեքսանյանը չլինի, Ամոյանը չլինի, եղբայր,  գնա քո գործերին, հենա գնացել է իր գործերին։ Հիմա որ հարցնես, Պետրոս Դուրյանի տողն է, ազգի վիճակը ծանրացել է սրտին։ Ա լավ ամոթ է, գետինը մտեք իսկականից, նեռվերս կերան մի տարի, հավաքականի կազմում մենք կպնենք, ոչ մեկ չկպնի»,-ասաց Փաշինյանը՝ հաստատելով, որ խոսքը Արսեն Ջուլֆալակյանի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեռվերս կերան մի տարի. Փաշինյանը՝ Ջուլֆալակյանի ու նրա հոր մասին