Վթարի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի
Օրվա մամուլ
09:12 20/09/2025
Հայաստան

Վթարի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  սեպտեմբերի 19-ին, ժամը 20։19-ինահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Սեպտեմբերի 20-ին, ժամը 02։00-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder