Թրամփը հայտարարել է, թե դադարեցրել է Ալբանիա(Հայաստան)-Կամբոջա հակամարտությունը
Քաղաքական
15:43 21/09/2025
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, թե դադարեցրել է Ալբանիա(Հայաստան)-Կամբոջա հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է և Հայաստանը անվանել «Ալբանիա անվանումներ» բայց այս անգամ Թաիլանդ-Կաբոջիա հակամարտության համատեքստում։

Նա ասել է, թե Ալբանիան (Հայաստան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը;

 «Մենք դադարեցրել ենք Կամբոջայի և Ալբանիան (Հայաստանի) միջև հակամարտությունը։ Այն նոր էր սկսվել և դա վատ կոնֆլիկտ էր...

Մենք հիմա ունենք Կամբոջա, Հայաստան։ Մենք ունենք Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ կամբոջա-թաիլանդական հակամարտություն բռնկվեց 2025 թվականի մայիսի 28-ին Կամբոջայի և Թաիլանդի սահմանին սկսված բախմամաբ, որը շարունակվեց Հուլիսին։

Նախկինում Թրամփը մի քանի անգամ շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ Հայաստանը կոչելով Ալբանիա, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է, թե դադարեցրել է Ալբանիա(Հայաստան)-Կամբոջա հակամարտությունը