Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք
Հասարակություն
16:58 21/09/2025
Հայաստան

Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք

«Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք