Եթե քաղաքական չի, դուք ի՞նչ գործ ունեք այս խնդիրների մեջ․ Միքայել Սրբազանի պաշտպան
Իրավունք
19:07 22/09/2025
Հայաստան

Եթե քաղաքական չի, դուք ի՞նչ գործ ունեք այս խնդիրների մեջ․ Միքայել Սրբազանի պաշտպան

 «Դատարանի մինչ այս պահը ցույց տված վարքագիծը թույլ է տալիս ասելու, որ կատարելու են   մեղադրական վերդիկտ։  Իհարկե, մենք մինչև վերջին կետը պայքարելու  և ցույց ենք տալու իրենց բոլոր ապօրինությունները, բոլոր ակնհայտ խախտումները, մեղադրանքի ակնհայտ դատարկ, սին լինելը, որպեսզի գոնե հասկանան, որ չի կարելի այս պայմաններում ակնհայտ անարդար դատական ակտ կայացնել, որը համարվում է հանցագործություն։ Հույս  ունենք, որ ողջախոհությունը կհաղթի   այս ամեն ինչը , որովհետև  իրենց մոտ ակնհայտ վախեր կան։ Հետևաբար ՝ այլ ակնկալիք այս պահին դժվար է ունենալ, բայց պետք է պայքարել մինչև վերջին կետը»,-

Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատարանի որոշման հետ կապված պաշտպանական կողմի ակնկալիքներին։

  Նրա խոսքով՝  դատավորը  ներքուստ համոզված է, որ օբյեկտիվ որոշումներ  կայացնելն անհնար է և նա կաշկանդված  է։

Նշենք, որ Միքայել Սրբազանի գործով հաջորդ նիստը նշանակվեց վաղը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե քաղաքական չի, դուք ի՞նչ գործ ունեք այս խնդիրների մեջ․ Միքայել Սրբազանի պաշտպան