Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անշարժ գույքի շուկայում իրավիճակը կարող է ավելի վատ սցենարով զարգանալ. Կարապետ Հովհաննիսյան
Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը լավ չէ։ Այդ մասին բարձրաձայնում են ոլորտի փորձագետները և արդեն չեն կարողանում լռել բանկերը։ ԿԲ-ն էլ իր կանխատեսումներում ոլորտը դիտարկում է ռիսկային սցենարներում։ Այն, որ անշարժ գույքի ոլորտում առաջարկը գերազանցում էր պահանջարկը և այն խնդիրներ կառաջացնի՝ Panorama.am-ի հետ զրույցում դեռ նախորդ տարի արձանագրել էր անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։ Այսօր արդեն նա Panorama.am-ին ցավով հայտնեց իր կանխատեսումների իրականացման մասին։
Կ. Հովհաննիսյան-Ամեն ինչ գնում է այնպես ինչպես կանխատեսում էինք , ու դեռ հուսանք, որ իրավիճակն ավելի վատ սցենարով չի զարգանա։ Ցավում եմ , որ ձայնս լսելի չեղավ , խլացվեց գրեթե ամեն կողմից , հերքվեց , ու դեռ հերքվում է ։
Անցած տարի դեռ լուծումներն ավելի շատ էին, այս տարի արդեն քիչ։ Ես անկեղծ չգիտեմ , բանկերի մի մասը շատ անհանգիստ ե՞ն , թե պարզապես սխալ մարքեթինգային գործիքների կիրառությամբ է նման տպավորություն ստեղծվում, բայց գովազդներից տպավորություն է, որ անհանգիստ են, իհարկե ոչ բոլորը, անուններ չեմ նշի։
Panorama.am-Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը։
Կ. Հովհաննիսյան-Ամեն ոլորտում, պետականից մինչև բանկեր և մասնավոր գործ ունենք դիպլոմով ոչ մասնագետների հետ, ու սա թերևս մեր անցած տասնամյակների գլխավոր ձախողումներից է, որ ոչ միայն մասնագետներ չեն դուրս եկել ԲՈՒՀ-երից, այլ նաև անհատներ չեն ձևավորվել, որ գոնե այս լուսավոր դարում մի քանի գիրք կարդան, մի քանի տեսադաս լսեն, իմանան ինչ է՞ վաճառքը , ինչ է՞ շուկան, տնտեսությունը։
Մեր տնտեսությունը ճգնաժամի մեջ է, օր օրի ավելանում են փակվող բիզնեսները , ու դա անզեն աչքով նկատելի է, ամենուր կախված են «վարձով», «վաճառվում» է պաստառներ։ Մենք մեր չսիրած խորհրդային ժամանակների գործարանները ավիրեցինք , քանդեցինք , տեղը շենքեր կառուցեցինք ։ Գյուղացիներին թիկունք չկանգնաեցինք , գյուղատնտեսություն չզարգացրեցինք , գյուղացուն գյուղից բերեցինք քաղաք , ու հողից բարիք ստեղծելը դադարեցրինք , հիմա էլ պատրաստվում ենք ադրբեջանի հետ առևտուր անել։
Մեկը չկա հարցնի, ասի՝ ժողովո՛ւրդ, որ դուք արտադրանք չեք տալիս , գումար չեք բերում , ադրբեջանին ինչ պետք է տաք որ առևտուր անեք, այս պարտքը որ անընդհատ բերում ենք, նորմալ ասֆալտը քերում նորից ասֆալտում ու տնտեսական թվեր նկարում, մի օր էլ չեն տալու։
Ինչ վերաբերվում է անշարժ գույքին՝ քաղաքը օր-օրի թաղվում է խնդիրների մեջ , աղբ, փոշի, անկառավարելի վիճակ, օր-օրի գաղաքը գինը գցում է, գրավչությունը՝ կորցնում, որն իր հերթին ազդում է գույքի գնի և պահանջարկի վրա, ու նման հարցերի մասին մտածող չկա։
Ես վերջին տարին մի քանի բացառությամբ նախընտրում եմ մերժել հարցազրույցները, ոչ թե որ ասելիք չկա , այլ իմաստ չկա, մեր ժողովուրդը հայկական նպատակ չունի, թե ինչ է՞ ինքը ցանկանում, յուրաքանչյուրը իր անձնական նպատակը, իր մի քանի գույքը գնելն է, տղային բանակրց ազատել, ու չի էլ ցանկանում որ գույքի գինը կարգավորվի, հասանելի դառնա որ այն անտունն էլ տուն ունենա, որդի մեծացնի , որ գնա բանակ գոնե իր ունեցածն էլ պաշտպանի, շատ մակերեսային են մոտենում հարցերին։
Panorama.am-Որոնք են անշարժ գույքի շուկայում նման վատատեսական կանխատեսումների հիմքերը։
Կ. Հովհաննիսյան-Երկու տարի է ասում եմ հրապարակեք քանի միավոր բնակարանի շինթույլտվություն է տրված, դա ամենակարճ ճանապարհներից էր որ շուկան կկարգավորեր, համառորեն չհրապարակեցին թիվ, որն ինքնին լավ բանի մաաին չի խոսում։ Բայց դա վերջին երկու տարում որքան մարդու նորից տարավ ոլորտ ներդրումների և ավելացրեց առաջարկը , էլ ավելի վատթարացնելով վիճակը։ Եթե չլիներ իմ վերջին տարիների աղմուկը, վստահ եմ , որ էլ ավելի շատ կլիներ առաջարկը էլ ավելի վատ ու ծանր վիճակը։ Չգիտեմ էլ անկեղծ ասած այլևս որն էր ճիշտ, լռել ու թողնել ավելի շատ լիներ առաջարկը թե այն ինչ արեցի ու շատերին հետ պահեցի։
Ամեն դեպքում ոչ գործի մեջ եղած մարդիկ գնահատեցին դա, ոչ էլ նրանք ովքեր լսելով խորհրդիս չմտան ոլորտ։ Ամենուր լսում ես պարտքի մասին, շինարարը՝ շինտեխնիկային ու մատակարարին, գնորդը՝ շինարարին, բոլորով՝ բանկին, իսկ տոկոսները աճում ու աճում են։ Հուսանք , որ տարբեր ուշացված շենքերի բնակիչների բողոքներին շուտով չեն միանա նաև շինարարությունում աշխատող շինարարները՝ իրենց աշխատավարձերի խնդրով ։
Ամեն դեպքում հանձնված շենքերում բնակեցվածության տոկոսը շատ ցածր է, որն ավելի շատ վտանգներ ունի, որի մասին չեմ էլ ցանկանում խոսել։ Անցած տարի կարելի էր գին իջնելով վաճառել , ես հիմա չգիտեմ էլ օրինակ գին իջնեն պահանջարկ կլինի՞ թե ոչ ... Բնակարանների անտրամաբանական գների պատճառով համ շատ միջոցներ չեկան Երկիր, որ կարող էին գալ, և շատ էլ հորդեցին դուրս, որ կարող էին ներսում ներդրվել։