Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տրամաբանական չէ, երբ կայացվում է որոշում՝ որոշում չկայացնելը հետաձգելու մասին․ փաստաբան
Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջամիտ չէ, երբ որոշումը մինչ այժմ կայացված չէ։
Խոսքը՝ Սրբազանի պաշտպանների ՝ կալանքի ժամկետը 10 օրով երկարացնելու որոշման դեմ բողոքի մասին է, որի որոշումը կայացնելու ժամկետը հետաձգվել է 9 օրով։
«Իհարկե, ողջամիտ չէ, տրամաբանական էլ չէ, որտեղ օրենքը նման հարցերի համար սահմանում է առավելագույնը՝ 10 օր։ Նախ՝ առաջին որոշմամբ սահմանում է 10-րդ օրը, սա ինքնին պիտի ունենա հիմնավորում, իսկ ինչո՞ւ ոչ առաջին օրը, 2-րդ օրը, այլ հենց 10-րդ օրը։Եվ ամենատարակուսելին՝ հենց ամսի 17 կայացվում է որոշում՝ որշում չկայացնելը հետաձգելու մասին։ Եթե դու կարող ես նստել և որոշում կայացնել, կայացնում այն որոշումը։ Մի խոսքով՝ անհիմն է և մենք այստեղ կապ ենք տեսնում՝ սպասում են, երևի թե, Առաջին ատյանի դատարնն ինչ կանի»,- ասաց փաստաբանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):