Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինվորները բաց են թողնվել, ովքեր այժմ պահվում են Բաքվում, համարվում են օրինախախտներ. Ադրբեջանցի պատվիրակը՝ հայ գերիների մասին
«Ադրբեջանը որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանին, սակայն, ըստ Հայաստանի սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանին։ Դա կարող է միակ խոչընդոտը հանդիսանալ պայմանագիրը չստորագրելու համար»,-Երևանում ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Մուրադ Մամեդովը, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։
Ըստ նրա, դա ստեղծում է իրավական հիմք։
Պատասխանելով հարցին՝ Ադրբեջանը եթե ցանկանում է խաղաղություն, պատրաստվո՞ւմ է հայ գերիներին վերադարձնել, նա ասաց. «Շատ մանրամասներ չեմ կարող տալ, քանի որ հարցը դեռևս գործընթացի և քննության մեջ է, կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, համարվում են օրինախախտներ, այդ իսկ պատճառով Բաքվում են պահվում։
Զինվորներին ամբողջությամբ թողել են թողնվել, ռազմաքաղաքական ղեկավարության դեռևս հարցը քննության մեջ է»։