Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով»: