Հույս ունենք՝ Իրանին վերաբերող միջուկային խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի դիվանագիտական միջոցներով․ Էրդողան
Քաղաքական
20:44 23/09/2025
Տարածաշրջան

Հույս ունենք՝ Իրանին վերաբերող միջուկային խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի դիվանագիտական միջոցներով․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ հույս ունի Իրանի միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծման՝ ասելով, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի։

«Մենք հույս ունենք, որ մեր հարևան Իրանին վերաբերող միջուկային խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի դիվանագիտական ​​միջոցներով։ Մեր տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի։ Մեր հարևան Իրաքի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը նույնպես չափազանց կարևոր են մեր տարածաշրջանի բարօրության համար»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը՝ իր ելույթի ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս ունենք՝ Իրանին վերաբերող միջուկային խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի դիվանագիտական միջոցներով․ Էրդողան