Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի այսօրվա Սահմանադրությունը նույնքան шտելի է ժողովրդի համար, ինչքան կայսրությունների կողմից պարտադրվածները. Փաշինյան
«Կարող է...Դա նոր սահմանադրության ընդունում է»,- ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է նշել երեք կարևոր բարեփոխում, որը կարևոր կլինի Հայաստանի համար իրականացնել հաջորդ 5 տարվա ընթացքում մոտենալու կայուն ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը։
Ըստ Փաշինյանի, ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը, որը պետք է լուծվի, դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումն է ժողովրդի հետ։
Նա նշեց, որ նոր սահմանադրությունը պետք է իրավական կապ ստեղծի ժողովրդի և իրավակարագի միջև։
«Այսօրվա Սահմանադրությունը 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել ու Սահմանադրության օգտին չի քվեարկել։ Սա քաղաքական հարց է։ Նաև կա օրգանական հարց՝ Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։
Հայաստանի այսօրվա Սահմանադրությունն ու իրավակարգը նույնքան ատելի է ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիննեում՝ խորհրդային միության, ռուսական կայսրության, օսմանյան կայսրության կողմից ընդունվածները, իրենց պարտադրված օրակարգ է, այն ժամանակ էլ, հիմա էլ համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։