Գլխիդ մազերը քեզնից խելացի են, որ թողել, գնացել են. Դատարանի դիմաց Վարդգես Գասպարիի ակցիան զայրացրեց գյումրեցիներին
Հասարակություն
17:02 23/09/2025
Հայաստան

Գլխիդ մազերը քեզնից խելացի են, որ թողել, գնացել են. Դատարանի դիմաց Վարդգես Գասպարիի ակցիան զայրացրեց գյումրեցիներին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ընթացքում ակտիվիստ Վարդգես Գասպարին դրսում ակցիա էր իրականացրել։ Նրա ձեռքին թուղթ է եղել՝ Միքայել Սրբազանին ռազմական հեղաշրջման կոչ անելու մեջ մեղադրանք պարունակող գրությամբ։

Նիստի ավարտից հետո, երբ նիստին ներկա քաղաքացիները, հիմնականում գյումերցիներ, դուրս եկան դատարանից ու տեսան նրան, նախ պատռեցին թուղթը, ապա ամոթանք տվեցին։   

«Այսօր քո երկրում Աստվածաբանի են դատում։ Ինքա՞ն ես ստացել։ Քնելուց առաջ մի քիչ խղճիդ հետ խոսի»։

«Չե՞ս ամաչում, քանի՞ տարեկան ես։  Գլխիդ մազերը քեզնից խելացի են, որ թողել, գնացել են։ Դու ո՞ւմ ես եկել ու ասում ամոթ։ Ամոթը քեզ։ Նիկոլի կամակատարն ես, հա՞։ Նիկոլը 5000 երեխու հողը դրեց»։

Գասպարին որևէ ձայն չհանեց։

Կանանցից մեկը հարցրեց. «Մեսրոպ Մաշտոնից ճանաչո՞ւմ ես»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գլխիդ մազերը քեզնից խելացի են, որ թողել, գնացել են. Դատարանի դիմաց Վարդգես Գասպարիի ակցիան զայրացրեց գյումրեցիներին