Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամուսնություն 91 տարեկանում. Մոսկվայում տեղի է ունեցել «ամենատարեց» հարսանիքը
Մոսկվայում 91-ամյա կինն ամուսանցել է 96 տարեկան տղամարդու հետ։ «Ամենատարեց ամուսնության» մասին Ռիա Նովոստիին հայտնել է Մոսկվայի քաղաքացիական գրանցամատյանի գրասենյակի ղեկավար Սվետլանա Ուխանևան։
Նրա խոսքով, 60 տարեկանից բարձր զույգերի միջև ամուսնությունների թիվը սովորաբար փոքր է. այս տարի մայրաքաղաքում գրանցվել է մոտ 1200 միություն, որտեղ և՛ հարսնացուն, և՛ փեսան 60 տարեկանից բարձր էին։
«Միջին հաշվով, հարսնացուների 2%-ը և փեսացուների 3.5%-ը ամուսնանում են 60 տարեկան և բարձր։ Այս տարի ամուսնության մեջ ամենատարեց փեսացուն 96 տարեկան էր, իսկ ամենատարեց հարսնացուն՝ 91», - ասաց Ուխանևան։