Չկա որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով սյունեցիների անունից համաձայնություն կտա Սյունիքը թուրք–ադրբեջանական միջանցք դարձնելուն․ Հարցում
Հասարակություն
18:20 23/09/2025
Հայաստան

Չկա որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով սյունեցիների անունից համաձայնություն կտա Սյունիքը թուրք–ադրբեջանական միջանցք դարձնելուն․ Հարցում

«Սյունյաց երկիրը» համացանցային հարթակներում ս․թ․ սեպտեմբերին իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրում հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձա՞յն եք, որ Սյունիքի հարավով թուրք–ադրբեջանցուն տրվի միջանցք, որտեղ (Ալիևի պահանջով) հայ մարդը մտնելու իրավունք չպիտի ունենա»։

Հարցմանը մասնակցածների 95.91 տոկոսը միանշանակ անհամաձայնություն է հայտնել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ միջանցքի տրամաբանությամբ (ինչ–ինչ անվամբ փաթեթավորված), Սյունիքի տարածքով երթուղու բացմանը, մանավանդ որ Ադրբեջանի նշված երկու հատվածի միջև 1991-ից՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, գործում է Արազի միջանցքը։

Հարցման մասնակիցները հիշեցնում են նաև՝ Հայաստանում ( Սյունիքի մարզում հատկապես) չկա որևէ քաղաքական ուժ կամ որևէ պետական–քաղաքական գործիչ, ով սյունեցիների փոխարեն կամ սյունեցիների անունից համաձայնություն կտա Սյունիքը թուրք–ադրբեջանական միջանցք դարձնելուն՝ թեկուզ և Հայաստան անունն այդպես էլ սերտել չկարողացող Միացյալ Նահանգների օրվա նախագահի անվամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չկա որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով սյունեցիների անունից համաձայնություն կտա Սյունիքը թուրք–ադրբեջանական միջանցք դարձնելուն․ Հարցում