Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ատրճանակ ու զինամթերք է հայտնաբերվել
Իրավունք
18:32 23/09/2025
Հայաստան

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ատրճանակ ու զինամթերք է հայտնաբերվել

Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը թողնում է Էջմիածին-Արմավիր ճանապարհին՝ կամրջի տակ։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ՝ պահեստատուփով, նռնակներ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափի 293 փամփուշտ:

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ատրճանակ ու զինամթերք է հայտնաբերվել