e-Invoicing համակարգում խնդիրներ են առաջացել
Հասարակություն
13:59 24/09/2025
Տարածաշրջան

e-Invoicing համակարգում խնդիրներ են առաջացել

ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրներ են առաջացել։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ԱՅԴԻ» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար։

«Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
e-Invoicing համակարգում խնդիրներ են առաջացել