Աշոտյանի գործով հանրային մեղադրողները չեն ուզում հայտնվել տեսախցիկների օբյեկտիվում
Իրավունք
16:41 24/09/2025
Հայաստան

Աշոտյանի գործով հանրային մեղադրողները չեն ուզում հայտնվել տեսախցիկների օբյեկտիվում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը։ Դատավորը թույլ տվեց նիստը տեսանկարահանել մի պայմանով, որ օբյեկտիվի տեսադաշտից դուրս մնան հանրային մեղադրողները։

Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ընթերցեց ԵԺԿ-ից ստացած Աշոտյանի հրավերը։ ՀՀԿ փոխնախագահին հրավիրել են մասնակցելու հոկտեմբերի 2-3-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայանալիք ԵԺԿ քարտուղարների համաժողովին։ Հրավիրող կողմը հույս է հայտնել, որ Աշոտյանը կկարողանա հաղթահարել ներքին խոչընդոտները և մասնակցել միջոցառմանը։

Մելիքյանը միջնորդեց նախ վերացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը, ապա վերացնել այն պայմանը, ըստ որի որոշակի ժամերին նա պետք է լինի տանը, եթե դա հնարավոր չէ, ապա հոկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին և 4-ին սահմանված ժամերին տանը չգտնվելը համարել հարգելի։

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում նշեց, իր քաղաքական գործունեության հետ կապված սահմանափակումները կիրառվել են իր կալանքի առաջին իսկ օրվանից։

«Այսօր էլ այդ սահմանափակումները գոյություն ունեն՝ն կապված առնվազան արտաքին քաղաքական գործունեության հետ։ Պատվարժան դատարան, արտաքին քաղաքականությունը վաղուց Հայաստանի ներքին քաղաքական կյանքի զգալի մասն է, եթե չասենք, որ շատ հարցեր ներքաղաքական կյանքում թելադրված են արտաքին քաղաքականության հարցերով»,-ասաց Աշոտյանը։

Լուսանկարները՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշոտյանի գործով հանրային մեղադրողները չեն ուզում հայտնվել տեսախցիկների օբյեկտիվում