Երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը և անպատիժ մնացած կրիմինալը․ Արմեն Աշոտյան
Քաղաքական
19:26 24/09/2025
Հայաստան

Երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը և անպատիժ մնացած կրիմինալը․ Արմեն Աշոտյան

«Ուզում եմ անպայման ցավակցություններս հայտնել՝ գիշերվա ողբերգական դեպքի հետ կապված, հարազատներին, ընկերներին։Վալոդյային անձամբ չեմ ճանաչում, մեկ անգամ ենք հանդիպել՝ հոգեհանգստի ժամանակ, ընդհանուր ծանոթ ունեինք, շատ բարեկիրթ, շատ հավաքված, կազմակերպված, հայրենասեր տղամարդու տպավորություն թողեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՝երեկ կեսգիշերին տեղի ունեցած Փարաքարի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին։

 «Որևէ հույս իշխանությունների հետ չունեմ, բացի նրանից, որ ընդդիմությունը և հասարակության առողջ հատվածներն վիճակի կլինեն համախմբվել և վերջ տալ այս «մահ» իշխանությանը։ Ինչպես ձևակերպված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ու այսօրվա հայտարարության մեջ, ուզում եմ շեշտել՝ կապ չունի  խնդիրնը անձնական,թե  ակնհայտ քաղաքական է, անկախ հանգամանքներից 2 բաղադրիչներն էլ պրոբլեմատիկ են։ Նույնիսկ եթե ակնհայտ քաղաքական է ամբողջ պատմությունը,   կա նաև անվտանգության բաղադրիչ, այսինքն՝ ոչ ոք պաշտպանված չէ,  հատկապես, ընդդիմադիր քաղաքացիները պաշտպանված չեն»,- նշեց Աշոտյանը։

Քաղաքական գործիչն ընդգծում է, որ Հայաստանում հանցավորության խայտառակ աճ է գրանցվել։

«Ծանր հանցագործություններն աճել են վերջին 7 տարիների ընթացքում։ Վերջին 5 տարիների ընթացքում գործած մարդասպանների 75 %-ն ազատության մեջ են։ Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը և իշխանության թողտվությամբ անպատիժ մացած կրիմինալը»,- ասաց Աշոտյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը և անպատիժ մնացած կրիմինալը․ Արմեն Աշոտյան