Իրանը հայտարարել է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր
Քաղաքական
22:34 24/09/2025
Աշխարհ

Իրանը հայտարարել է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր

Իրանը բացահայտել է Իսրայելի միջուկային ծրագրի, ինչպես նաև դրա հետ կապված գիտնականների և զինվորականների անունների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը, այդ մասին հայտնել է «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Այս փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ ռեժիմի նախկին և ներկայիս զենքի նախագծերի, հին միջուկային զենքի արդիականացման և վերամշակման նախագծերի, ինչպես նաև Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների հետ համատեղ նախագծերի մասին»,-ասել է Խատիբը։

Նա պնդել է, որ Թեհրանին տեղեկատվության որոնման հարցում օգնել են Իսրայելի քաղաքացիները, ովքեր ատում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հայտարարել է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր