«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով
Օրվա մամուլ
08:32 24/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր աճում են: Դրա վկայությունն է նախ այն, որ նորանոր անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում նրա անձի պահպանության համար, և անգամ կուսակցական հավաքներին եթե նա մասնակցում է, զննում են նրա թիմակիցներին, հեռախոսներն են հավաքում: Իսկ նրա անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

ԱԺ ժամանելիս, օրինակ, մի ամբողջ գումարտակ է բերվում, մի քանիսը նրա հետ մտնում են անգամ դահլիճ։ Ժողովրդի մեջ նախկինում ազատ քայլող Փաշինյանը եթե ցուցադրական զբոսանքի է ելնում` ռիլեր նկարելու, ապա նրան տասնյակ թիկնապահներ են ուղեկցում` քաղաքացիական հագուստով:

Իսկ կիրակի օրը Արմավիրի հրապարակում Ֆեստիվառին մասնակցելիս Փաշինյանի թիկունքում ՊՊԾ տղաների փոխարեն քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատակից կանայք էին շարվել, որոնցից մի քանիսը նաև ԱԺ-ում են ծառայություն իրականացնում։ Հավանաբար, Փաշինյանը կարծում է, որ այդպես ավելի աննկատ կլինի իրեն պահպանողների բանակը, և կին թիկնապահները որպես հիացած ժողովուրդ կընկալվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով