Եթե գտնեմ նպատակահարմար՝ մշտապես պատրաստ եմ. Ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ իր հրաժարականի մասին
Իրավունք
21:43 24/09/2025
Հայաստան

Եթե գտնեմ նպատակահարմար՝ մշտապես պատրաստ եմ. Ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ իր հրաժարականի մասին

Ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի մոտ ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատասխանել է լրագրողների՝ Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավարի սպանության գործով քննության ընթացքի վերաբերյալ հարցին։

«Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների մեր մյուս գործընկերների կողմից, դեպքը բացահայտելու համար»,-ասել է Ղազարյանը։

Ոստիկանապետը հայտնեց, թե եթե քննության ընթացքում պարզվի, որ իրավապահ մարմիններում թերացումներ են եղել, համապատասխան որոշում կկայացվի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանապետը պատրաստ է հրաժարական տալ՝ Ղազարյանն ասաց. «Ինչի՞ համար... Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե գտնեմ նպատակահարմար՝ մշտապես պատրաստ եմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե գտնեմ նպատակահարմար՝ մշտապես պատրաստ եմ. Ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ իր հրաժարականի մասին