Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի. Աբրահամյան
«Իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում»,-նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա, իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա:
«Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի և սրանց ներքին ու արտաքին անվտանգության կոնցեպտը ձևավորվում է` բխելով բացառապես մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից, ինչը հանրային ու պետական շահի հետ որևէ առնչություն չունի»,- գրել է նա: