Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջերս հայ հանրությանն առավել հայտնի դարձած Վառնավան վատ միտում է ձևավորում. Բժիշկների ահազանգը
Բժիշկներն ահազանգում են հայտնիների շրջանում նիհարելու անառողջ միտումի մասին, որը երբեմն հանգեցնում է անորեքսիայի: Ռուս կանայք սկսում են ընդօրինակել նիհարած հայտնիներին, այդ թվում՝ Վառնավային, Մամաևային և ուրիշներին։ Ինչպես SHOT-ին բացատրել են հոգեթերապևտները, սննդային խանգարումները հաճախ առաջանում են անիրատեսական գեղեցկության չափանիշների տարածման հետևանքով։

Շատ աղջիկներ ցանկանում են նմանվել երկար բարակ ոտքերով նիհար հայտնիներին։ Վերջերս «Էմիլին Փարիզում» սերիալից հետո այս միտումն ավելի սրվեց դերասանուհի Լիլի Քոլինզի ազդեցությամբ: Ռուսաստանում երկրպագուները նկատել են, որ դերասանուհի Կատյա Վառնավան, բլոգեր Ալանա Մամաևան և երգիչ Վլադ Սոկոլովսկու կինը հետևում են այս անառողջ տենդենցին։
Սովորական աղջիկները նայում են հայտնիների լուսանկարներին և սկսում են իրենց գեր համարել, նույնիսկ եթե նորմալ քաշ ունեն, հրաժարվում են ուտելուց և հաճախ մեղավորություն են զգում ուտելուց հետո: Մասնագետները հիշեցնում են, որ սննդային խանգարումների հետևանքները չափազանց լուրջ են՝ ֆիզիկական հյուծվածություն, ստամոքսի և սրտի խնդիրներ, հորմոնալ անհավասարակշռություն, ինչպես նաև դեպրեսիա և անհանգստություն, դրանք կարող են ընդհուպ կյանքին վտանգ սպառնացող լինել:
Նշենք, որ Կատյա Վառնավան վերջերս առավել հայտնի դարձավ հայ հանրությանը։ Նա դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ տեսահոլովակ նկարահանեց, Երևանում հանդես են գալու Drama Queen կաբարե-մյուզիքլով, որպես հյուր մասնակցել է ժամանցային հաղորդումների, նկարահանվել գովազդում։

