Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները
Տնտեսություն
21:01 24/09/2025
Հայաստան

Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները

Կառավարությունից հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։

«Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները