Սպանված ոստիկանի հայրը կարծում է, որ հետևել են Վոլոդյա Գրիգորյանին
Իրավունք
13:21 24/09/2025
Հայաստան

Սպանված ոստիկանի հայրը կարծում է, որ հետևել են Վոլոդյա Գրիգորյանին

Փարաքարում սպանված քրեական ոստիկան  Կարեն Աբրահամյանի հայրը կարծում է, որ սպանության թիրախում եղել  է Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Armlur.am-ին նա պատմել է, որ որդին տուն էր կառուցում, շինանյութի գումարն էր տարել, որ տա Գրիգորյանին։

«Փողը տալիս է երևի կոֆե են խմում։ Դարպասից դուրս գալուց ... Հետևել են տեսել են, իմ կարծիքով, էս սաղ Գրիգորյանի, Վալոդյայի համար է»,-ասել է Աբրահամյանի հայրը։

Նա հույս ունի, որ իրավապահները կբացահայտեն իրենց գործընկերոջ սպանությունը։ Որդուն կորցրած հայրը տեսել է տեսանյութը, կրակողը մեկ անձ է եղել։ Որդին մինչ այդ որևէ խնդրի մասին տանը չի պատմել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպանված ոստիկանի հայրը կարծում է, որ հետևել են Վոլոդյա Գրիգորյանին