«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ծանր է տարել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները
Օրվա մամուլ
08:23 25/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ծանր է տարել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են քննարկվել ՔՊ-ում, վերլուծություններ արվել։ Պատմում են, որ իրենց արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը 11-րդն էր` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, Արսեն Թորոսյանին:

Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները՝ 513 քվե: Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը ևս նշանակություն է ունեցել քրոջ առաջընթացի հարցում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ծանր է տարել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները