Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անգլիայի Սուինդոն քաղաքի արդյունաբերական գոտում հզոր պայթյուն է որոտացել
Անգլիայի Սուինդոն քաղաքի արդյունաբերական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։
«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են Ուիլթշիրում արդյունաբերական թաղամասի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում։ Ոստիկանությունը հայտնել է, որ աշխատում է մոտակա տարածքները տարհանելու ուղղությամբ», -հաղորդել է հեռուստաալիքը։
Ոստիկանությունը և շտապօգնության աշխատակիցները կանչվել են Գրաունդվելի արդյունաբերական գոտի չորեքշաբթի օրը՝ մոտավորապես ժամը 19:30-ին: Ժամանել են նաև առնվազն տասը հրշեջ մեքենա և այլ արտակարգ իրավիճակների մեքենաներ:
Արդյունաբերական գոտու մոտ ապրող բնակիչներին կոչ է արվել փակել պատուհանները և անվտանգության նկատառումներից ելնելով չմոտենալ դեպքի վայրին։
Ականատեսները հայտնել են, որ պայթյունի պահին իրենց տներում զգացել են դղրդոց։