Բյուրեղավանի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
17:04 25/09/2025
Հայաստան

Բյուրեղավանի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել