Մահացել է դատախազության լեգենդներից Ռաֆայել Կարապետյանը, մեր Ռաֆայել Նիկիտիչը. Գևորգ Դանիելյան
Իրավունք
21:44 25/09/2025
Հայաստան

Մահացել է դատախազության լեգենդներից Ռաֆայել Կարապետյանը, մեր Ռաֆայել Նիկիտիչը. Գևորգ Դանիելյան

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Դատախազության հարգելի գործընկերներ, մահացել է դատախազության լեգենդներից Ռաֆայել Կարապետյանը, մեր Ռաֆայել Նիկիտիչը։ Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող հոգեսրահում՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ։ Ռաֆայել Նիկիտիչն ապրեց 99 տարի, ապրեց բովանդակալից, լիարժեք կյանքով, անդավաճան իր մարդկային սկզբունքներին։

Նա անգամ ստալինյան ռեպրեսիայի տարիներին չի կորցրել իր մարդկային դեմքը, մնացել է Մարդ՝ վտանգելով իրեն ու հարազատներին։ Մյուսների նման չի փորձել արդարանալ «դե ինչ արած, ժամանակներն են այսպիսին» անարժեք թեզով։ Մի խոսքով, ովքեր ճանաչում են, աշխատել են հետը, բառերն ավելորդ են։

Ցավակցում եմ ազգականներին, մտերիմներին։ Հիշատակն արդարոց օրհնությամբ Եղիցի ...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է դատախազության լեգենդներից Ռաֆայել Կարապետյանը, մեր Ռաֆայել Նիկիտիչը. Գևորգ Դանիելյան