Հարավային Կորեայի առաջնորդ Լի Ջե Մյոնին ոստիկանները կանգնեցրել են, մինչ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը անցնի
Քաղաքական
22:13 25/09/2025
Աշխարհ

Հարավային Կորեայի առաջնորդ Լի Ջե Մյոնին ոստիկանները կանգնեցրել են, մինչ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը անցնի

Հարավային Կորեայի առաջնորդ Լի Ջե Մյոնը ստիպված է եղել սպասել, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը կանցնի Նյու Յորքի փողոցներից մեկով։ Այդ մասին տեսագրություն է հայտնվել առցանց։

Տեսանյութում Լի Ջե Մյոնը կանգնած է արգելապատնեշների ետևում իր պատվիրակության հետ։ Այնուհետև նա սկսում է քայլել Նյու Յորքի փողոցներից մեկով՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ոստիկանությունը կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեքենան, քանի որ Նյու Յորքի փողոցները փակվել էին Դոնալդ Թրամփի համար։ Սա տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնորդի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթից հետո։

Նաև հաղորդագրություններ են հայտնվել, որ ոստիկանությունը կանգնեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակությանը, քանի որ ճանապարհը փակվել էր ԱՄՆ առաջնորդի ավտոշարասյան համար։ Գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարավային Կորեայի առաջնորդ Լի Ջե Մյոնին ոստիկանները կանգնեցրել են, մինչ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը անցնի