Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է ատոմակայան կառուցելու գործում օգտագործի բելառուս մասնագետներին
Քաղաքական
18:59 25/09/2025
Աշխարհ

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է ատոմակայան կառուցելու գործում օգտագործի բելառուս մասնագետներին

Լուկաշենկոն Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի ժամանակ առաջարկել է Փաշինյանին, որ Հայաստանի վարչապետը նոր հայկական ատոմակայան կառուցելու գործում օգտագործի բելառուս մասնագետներին և ռուսական միջուկային տեխնոլոգիաները։

«Որակը երաշխավորում ենք։ Եթե նախագահ Պուտինը համաձայնություն տա, կարող ենք անցնել գործի»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել  իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

« Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալություն ձեր գիտության համար, շնորհակալություն մեր երկիրը իսկապես միջուկային պետություն դարձնելու, գաղտնիքներ չխնայելու, միջազգային իրավունքն ու սկզբունքները պահպանելու համար, և մենք պատրաստ ենք շարունակել գործել ոչ միայն Բելառուսում, այլև միջազգային մակարդակով՝ օգնելով կայանների կառուցմանը։ Մենք արդեն կարող ենք ամեն ինչ անել», - ասաց Լուկաշենկոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է ատոմակայան կառուցելու գործում օգտագործի բելառուս մասնագետներին