Այսօր հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը
Հասարակություն
11:29 25/09/2025
Հայաստան

Այսօր հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը

Այսօր մինչև ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի ՀՀ Կենտրոնական բանկի  բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:

Այս ասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից 
հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի  սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման  էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային  վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից  տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,- նշում են ԿԲ-ից։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը