Կապանում կամուրջ է վնասվել. Այն փակ է երթևեկության համար
Հասարակություն
08:47 25/09/2025
Հայաստան

Կապանում կամուրջ է վնասվել. Այն փակ է երթևեկության համար

Սեպտեմբերի 25-ին, ժամը 03։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կամուրջը  երկկողմանի փակ է երթևեկության համար։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կապանում կամուրջ է վնասվել. Այն փակ է երթևեկության համար