ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 64-ի
Աշխարհում
10:29 25/09/2025
Աշխարհ

ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 64-ի

ՖԻՖԱ-ն հրաժարվել է 2030 թվականի Աշխարհի առաջնությունը 64 թիմով անցկացնելու գաղափարից: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնյաները որոշել են չընդլայնել թիմերի թիվը, որպեսզի չիմաստազրկեն կոնֆեդերացիայի որակավորման մրցաշարերը, նաև Աշխարհի առաջնությունում «առանց ինտրիգների խաղեր» անցկացնելուց խուսափելու համար։

«Մասնակիցների մեծ մասը, և ոչ միայն Եվրոպայում, կարծում է, որ 64 թիմ կվնասի Աշխարհի առաջնությանը: Կլինեն չափազանց շատ խաղեր առանց որևէ ինտրիգի, և դա կարող է վնասել բիզնես մոդելին», - ասել է ՖԻՖԱ-ի աղբյուրը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 64-ի