Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
13:22 25/09/2025
Հայաստան
Երևանի մանկապարտեզներից մեկի բակում կրակngների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով:
Ձերբակալված անձ չկա:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder