Կառավարությունը հերթական՝ 150 մլն եվրո վարկը վերցրեց 2025 թ. բյուջեի դեֆիցիտը փակելու համար
Տնտեսություն
12:25 25/09/2025
Հայաստան

Կառավարությունը հերթական՝ 150 մլն եվրո վարկը վերցրեց 2025 թ. բյուջեի դեֆիցիտը փակելու համար

«Նախագծով Ֆինանսների նախարարին լիազորություն է տրվում ստորագրել համաձայնագիրը, որը Հայաստանում ֆինանսական ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանն է ուղղված, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը՝ բյուջետային աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով»,- կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 Նա զեկուցեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը։

Նախարարաը նշեց որ 150 մլն եվրո վարկային միջոցների բյուջետային բազմամյա ծրագրի(իրականացվում է 2019թ-ից) երրորդ փուլն է։

«Այն ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ բարելավելով ֆինանսական կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,-հայտնեց ֆինանսների նախարարը։

Նրա խոսքով՝ վարկային միջոցներով, ի թիվս այլ ծրագրերի, կառավարություն կհաստատի կանաչ և կայուն տնտեսության զարգացման ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կմշակի շրջանաձև տնտեսությա նախադրյալներըի հայեցակարգը։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ բացատրեց, որ վարկային միջոցները ուղղվելու է բյուջեով սահմանված 538 մլրդ դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը հերթական՝ 150 մլն եվրո վարկը վերցրեց 2025 թ. բյուջեի դեֆիցիտը փակելու համար