Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը առաջարկում են հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»
Օրվա թեմա
10:49 26/09/2025
Հայաստան

Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը առաջարկում են հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռոիբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը շրջանառության մեջ կդնեն նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:

Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը առաջարկում են հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»