Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա. Վարդևանյան
Իրավունք
17:56 26/09/2025
Հայաստան

Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա. Վարդևանյան

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանքի որևէ հիմք չկար, չկար դրա անհրաժեշտությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է»,- նշել է փաստաբան Արամ Վարդանյանը։ 

«Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:

Հիշում եք չէ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա: Այս ամենը ևս մեկ ապացուցում է, այն, որ Արթուրի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար դրա անհրաժեշտությունը, հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին, նույնիսկ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է: Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վարդևանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա. Վարդևանյան