Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթացն իրական դառնալու բավարար հող է տեսնում Մասիսի քաղաքապետ, իմպիչմենտի գործընթացում վարչապետի ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
«Եթե բավարար հող չտեսնեի, ես այս պրոցեսի մեջ չէի լինեի։ Կաևճ փակեմ այս թեման»,-ասաց Համբարձումյանը։
ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմության՝ գործընթացի շուրջ միավորվելու պարագայում դրան կմիանան նաև իշխանական պատգամավորներ։
«Ուղիղ եմ ասում, այո, տեսնում եմ։ Մարդիկ ռեալ տեսնելու են։ Ես մի անգամ ասել եմ, այնտեղ լիքը նորմալ մարդիկ կան, անհոգ եղեք։ Բաներ կան, որոնց մասին հիմա պետք չի խոսել։ Բայց որ հող կա, հույս կա, հավատում եմ, որ լինելու է, այդպես է։ Բաներ կան, որոնց մասին չենք կարող խսոել, խնդրում եմ՝ մեզ հասկանալ։ Ես ասել եմ, որ մինչև վերջ գնալու եմ»,-ասաց Մասիսի քաղաքապետը։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝ 34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:
ՀՀ Սահմանդրության 115 հոդվածը վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն։ Այն սահմանում է.
1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո: