Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացմամբ մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի
Մշակույթ
11:11 26/09/2025
Հայաստան

Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացմամբ մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի

Մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը։ 31-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։

Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ են ներկայացրել 15 թատրոն մայրաքաղաքից, Գյումրիից, Վանաձորից, Դաղստանից, Իրանից, Մոսկվայից։ Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 6-ին։ Ընդհանուր առմամբ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում կներկայացվի 19 բեմադրություն։ 

Փառատոնը բացվել է Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացմամբ՝ Արման Նավասարդյանի բեմադրությամբ։ Վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, նաև բեմադրիչ Արման Նավասրադյանը համապատասխանաբար ստացել են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ՝ Արուս Ասրյանի, Խորեն Աբրահամյանի և Սոս Սարգսյանի անվան մրցանակներ։

 «Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է, հիմնադրվել է 1976 թ․ Ակներ գյուղում, այնուհետև շարունակել է գործել Ալավերդի քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Փառատոնը վերջին տարիներին այն անց էր կացվում Լոռու մարզի բոլոր քաղաքներում համաժամանակյա, սակայն այս տարի անց է կացվում միայն Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացմամբ մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի