Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում իմպիչմենտի օրակարգն այլընտրանք չունի․ ՀՀԿ խորհրդի անդամ
Հայաստանում իմպիչմենտի օրակարգն այլընտրանք չունի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը։
«Հայաստանում ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունն է վտանգված, բանակի մարտունակությունը՝ թուլացած, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը՝ նվազած։ Այս պայմաններում լրջորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարց։ Փաշինյանի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։ Հենց սրանով պայմանավորված՝ ներկայիս ներքաղաքական զարգացումը, առանցքը մնում է անվստահության գործընթացի նախաձեռնությունը»,- ասաց նա։
Քաղաքական ուժերին Հովսափայանը կոչ արեց՝ Ավելին, առերեսվել այս փաստի հետ։
«Ձևավորվել է քաղաքական այնպիսի միջավայր, որի պարագայում հնարավոր է, որ գործընթացը դառնա միակ իրատեսական և գործնական ճանապարհը՝ սահմանադրական ուղղով իշխանափոխություն անցնելու համար։ Սա պրոցեդուալ գործընթաց է, որը կարող է տևել որոշակի ժամանակ։ Ի վերջո, հասունացնել է համապատասխան քաղաքական մթնոլորտը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։