Հայաստանի և Ադրբեջանի հարցերով իրենց՝ Թրամփի վարչակազմին, խորհրդատվություն են մատուցում գլխավոր թուրք դիվանագետն ու գլխավոր թուրք չեկիստը. Մ. Հակոբյան
Քաղաքական
09:02 26/09/2025
Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով իրենց՝ Թրամփի վարչակազմին, խորհրդատվություն են մատուցում գլխավոր թուրք դիվանագետն ու գլխավոր թուրք չեկիստը. Մ. Հակոբյան

«Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչն է՝ Սթիվ Ուիտկոֆֆը: Ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով իրենց՝ Թրամփի վարչակազմին, խորհրդատվություն են մատուցում գլխավոր թուրք դիվանագետն ու գլխավոր թուրք չեկիստը»,-այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ հրապարակելով Ուիտկոֆֆի հայտարարության տեսանյութը։

Նա շարունակում է.

«Հիմա պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակ տանը: Հայաստանի հարցեր, պետական շահեր, սահմաններ, միջանցք, գերիներ… այս ամենը Սպիտակ տանը քննարկել են Թուրքիայի վասալ Ալիևը, Թուրքիայի վասալ Ալիևի վասալ Նիկոլը ու փաստացի Թուրքիայի ինստրուկտաժ արած Դոնալդ Թրամփը:

Հենց էս ա 4-րդ հանրապետությունը, շնորհավոր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի և Ադրբեջանի հարցերով իրենց՝ Թրամփի վարչակազմին, խորհրդատվություն են մատուցում գլխավոր թուրք դիվանագետն ու գլխավոր թուրք չեկիստը. Մ. Հակոբյան