Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
15:54 26/09/2025
Հայաստան

Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ. Մետաքսե Հակոբյան

«Արդեն երկու տարի է անցել այն արհավիրքից, երբ արցախցիները ենթարկվեցին բռնի, պլանավորված էթնիկ զտման։ Սակայն նույնքան վտանգավոր ու ողբերգական է այն, ինչ կատարվեց դրանից հետո Հայաստանի կառավարության մակարդակով և ներկայումս շարունակվում է»,- ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ  այսօր Հայաստանի կառավարությունը Նիկոլ  Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն չի իրականացնում որևէ նպատակային քաղաքականություն արցախահայության  իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բացահայտորեն  փորձում է  փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ այն լուծված է։

«Փաշինյանի կառավարության համար Արցախն այլևս  գոյություն չունի ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։

Արցախը չի մոռացվելու, Արցախի հայության վերադարձի իրավունքը չի կարող  պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է  հայրենիքից, այլ նաև սոցիալապես լքված է, իրավաբանորեն անորոշ վիճակում է առանց պետության կողմից առաջարկվող հեռանկարի։

Մետաքսե Հակոբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ. Մետաքսե Հակոբյան