Երևանում, Կոտայքի, Արագածոտնի մարզերում սեպտեմբերի 29-ին 12 ժամ ջուր չի լինի
Հասարակություն
09:44 27/09/2025
Հայաստան

Երևանում, Կոտայքի, Արագածոտնի մարզերում սեպտեմբերի 29-ին 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,
  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի,
  • Կոտայքի մարզի՝  Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7, 9, 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի,
  • Արագածոտնի մարզի՝ Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder