Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Եթե իրենց յուրային ընկերություն չէ, դադարեցնում են պայմանագիրը, եթե յուրային է, լրացուցիչ գումար են հատկացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ անձից կատարվող գնումների քանակով, որն ինքնին կոռուպցիայի բուն է, այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել: Առհասարակ, գնումների ոլորտում խայտառակ խախտումներ ու չարաշահումներ կան` նորաստեղծ կազմակերպությունները միլիոնանոց տենդերներ են շահում, իշխանությանը փոխկապակցված անձինք են հաղթողները, անիմաստ ծախսեր ու վատնումներ են արվում: Իշխանափոխությունից հետո այս ոլորտում կատարված չարաշահումների հիմքով, թերևս, հազարավոր վարույթներ են հարուցվելու, և մեծ թվով մարդիկ են պատժվելու:
Բայց կա նաև մեկ ուրիշ երևույթ` տենդերը շահած կազմակերպությունները համատարած խախտում են պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը, ձախողում են ժամկետները և աշխատանքների կեսից սկսում են վերանայել պայմանագրերի պայմանները: Եթե իրենց յուրային ընկերություն չէ, դադարեցնում են պայմանագիրը, եթե յուրային է, լրացուցիչ գումար են հատկացնում, որ աշխատանքներն ավարտին հասցնի:
Վերջերս, օրինակ, Երևանի երկու վարչական շրջաններում 2 պայմանագիր է լուծարվել: Մեկը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պարույր Սևակի անվան պուրակի բարեկարգման պայմանագիրը, որը կնքվել է «ՄԻԿՊՐՈ» ՍՊԸ-ի հետ, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի նստարանների, արհեստական գորգերի, աղբարկղերի և ցայտաղբյուրների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարումը` «ԱՆԺ» ՍՊԸ-ի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։