Խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Քաղաքական
20:27 27/09/2025
Հայաստան

Խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

«Խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր և այդ հարցերին խնամքով և ոչ թե քամահարանքով պատասխանելն է խաղաղ կյանքը, այդ հարցերի շուրջ շրջահայացորեն մտածելն ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիանալացումը, որը շարունակական անհրաւժեշտություն է և որով պետք է զբաղվենք ամեն օր»,-ՄԱԿ-ի ԳԱ նիստի ժամանակ ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանն անդրադարձավ երկու օր առաջ, այդ ամբիոնից Ալիևի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը՝ նշելով, որ այն ՀՀ-ում  կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Փաշինյանը Ալիևին հորդորեց զբաղվել վաշինգտոնյան համաձայնագրի դրույթների կատարմամբ։

Նրա խոսքով, այդ համատեքստում «չափազանց կարևոր է գնտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը, ըստ նրա, ամենօրյա աշխատանքի օրակարգի մաս է։

«Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»,-ասաց Փաշինյանը։

«Դա մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից»,-ասաց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից