Վիվառոյի Վիգենի ընկերության հայկական կրիպտոարժույթը կտրուկ արժեզրկվել է
Տնտեսություն
15:28 27/09/2025
Հայաստան

Վիվառոյի Վիգենի ընկերության հայկական կրիպտոարժույթը կտրուկ արժեզրկվել է

FasTToken-ը՝ (FTN) SoftConstruct-ի պաշտոնական կրիպտոարժույթը մեկ օրում արժեզրկվել է մոտ 52 տոկոսով։ Վերջին 24 ժամվա ընթացքում FastToken-ի գինը $4.50-ից նվազել է մինչև $2.28, Fastex համակարգի համաձայն, արժեզրկումը կազմում է 51.56 տոկոս։ Ուշագրավ է, որ մյուս գրեթե բոլոր կրիպտոարժույթները վերջին ժամերի ընթացքում թանկացել են։

Ո՞րնէ  նման կտրուկ արժեզրկման պատճառը։ Panorama.am-ը փորձեց պարզել Fastex-ից։ Fastex-ի PR բաժնի ղեկավար Մարիամ Բադալյանն ասաց՝ այս պահին ոչինչ ասել չի կարող, առաջարկեց հարցերն ուղարկել ընկերության էլ. փոստին գրավոր տարբերակով։

Հիշեցնեք, որ SoftConstruct-ը պատկանում է Վիգեն Բադալյանին, որը հանրության առավել հայտնի է Վիվառոյի Վիգեն անունով։  Նա նաև FasTToken-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։

Հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ը Fastex Exchange հարթակում հասանելի է 2023-ի կեսերից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիվառոյի Վիգենի ընկերության հայկական կրիպտոարժույթը կտրուկ արժեզրկվել է