Վերջին հրաժեշտը Տիգրան Քեոսայանին տեղի կունենա վաղը
Հասարակություն
16:15 27/09/2025
Հայաստան

Վերջին հրաժեշտը Տիգրան Քեոսայանին տեղի կունենա վաղը

«Շատ մարդիկ են գրում վերջին հրաժեշտի հնարավորություն մասին։ Նույնիսկ նրանք, որ անձամբ չեն ճանաչում Տիգրանին, սիրում են նրան, ցանկանում են հրաժեշտ տալ նրան։ Արարողությունը տեղի կունենա  կիրակի ժամը 15։00-ին Օլիմպիական պողոտայի Հայկական եկեղեցում»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

Նա խնդրել է ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին։

«Հիմա այդպես է կարգը։ Շնորհակալություն, որ աղոթել եք, որ սիրել ու սիրում եք նրան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանն այս տարվա հունվարից կոմայի մեջ էր։ Նրա մահը վրա հասավ սեպտեմբերի 26-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջին հրաժեշտը Տիգրան Քեոսայանին տեղի կունենա վաղը