Ամոթ, որ պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի հայաթափումը, հազարավոր զինվորների կորուստը. Հովհաննիսյան
Քաղաքական
11:06 27/09/2025
Հայաստան

Ամոթ, որ պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի հայաթափումը, հազարավոր զինվորների կորուստը. Հովհաննիսյան

«Ամո՛թ մեզ, իմ սերնդակիցներին, ինձ, մեր ղեկավարներին, որ պետականության պայմաններում թույլտվեցինք մեր հայրենիքի մի մասի հայաթափումը, հազարավոր զինվորների կորուստը»,- 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ  այդ ամենի  պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին բռնապետ ոսոխների վրա, ովքեր բռնի ուժով փորձեցին խեղդել հայ ժողովրդի ազատության և ինքնորոշման արդար պահանջը։

«Բայց, ինչպես տեսել ենք վերջին տարիների ընթացքում, ինչպես նաև վերջերս խոստովանվեց՝ ուղիղ մեղսակցություն ունեն այն իշխանությունները, ովքեր այսօր նստած են աթոռին։

Ռուս բարեկամների մեղսակցությամբ, միջազգային հանրության, Արևմուտքի գեղեցիկ խոսքերով, բայց էական լռությամբ բերեցիքն այս օրին։ 

Կա՛մ պետք է այդ ամենը ուղղենք՝ հույսը չկտրելով, որ կվերականգնվենք, կա՛մ էլ « Եռաբլուրի» այս սուրբ դարպասների մոտ հանդիպենք, հարցեր տան, պատասխանենք»,- ասաց Ր.Հովհաննիսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամոթ, որ պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի հայաթափումը, հազարավոր զինվորների կորուստը. Հովհաննիսյան